211652_close_icon

Հիմա էլ կարող եմ շեփորել, բայց այլեւս այն չի լինի. «Շեփոր Աշոտը» 27 տարի անց Ազատության հրապարակում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am

views-count2325 դիտում article-date 16:35 21-09-2015
Ղարաբաղյան շարժման խորհրդանիշ համարվող՝ «Շեփոր Աշոտը» (Աշոտ Միրզոյան) 27 տարի անց Ազատության հրապարակում [url=http://news.am/arm/news/287067.html]NEWS.am[/url]-ի թղթակցի հետ զրույցում վերհիշում է շարժման տարիները: [b]Ավտոբուսում իմացա, որ միտինգ է լինելու, չլսված բան էր [/b] «Այդ ժամանակ ինժեներ էի աշխատում Լազերային տեխնիկայում, որը գտնվում էր 6-րդ Մասիվում: Երբ շարժումը սկսվեց… պատահաբար իմացա, որ ինչ-որ միտինգ է լինելու: Գործընկերս ավտոբուսում ասաց, որ միտինգ է լինելու, գնալու ենք: Այն ժամանակ միտինգներ չկային, առաջին անգամն էր`ժողովուրդը հավաքվում էր միտինգի: Փետրվարի 20-21-ն էր: Տղաներով հավաքվել էինք մեր ընկերոջ արվեստանոցում, կիթառ ու շեփոր էինք նվագում: Տղաներն ասացին. «Միտինգ կա ժամը 3-ին, մենք էլ իջնենք, կարևոր մի բանա լինելու, Մոսկվայի ինչ-որ պաշտոնյաներ էին եկել»: Եկանք Օպերա, ահագին ժողովուրդ կար, պատասխանի էին սպասում, որը ուշանում էր: Այդ ժամանակ էլ որոշվեց առաջ գնալ, մարդիկ հասան մայթ ու կանգ առան: Առաջին անգամ էր, որ ժողովուրդը պիտի փողոց փակեր, նման բան չէր եղել նախկինում: Մարդիկ վախենում էին, ոստիկաններ կային, բայց հետևից ճնշումը մեծանում էր, շարքերը խտանում էին և հետևից հրում էին արդեն, բայց առաջին գիծը առաջ չէր շարժվում: 5 րոպե, 10 րոպե, անտանելի ճնշումային պահ էր: [b]Հենց շեփորեցի, էլ նայող չկար. մարդիկ դուրս եկան փողոց [/b] Ես կանգնած էի, կողքիս մի երեխա ասաց. «Շեփոր ա՞, կտա՞ս նվագեմ»: Ես էլ մտածեցի` եթե երեխան գիտի, որ ձեռքինս շեփոր է, հաստատ նվագել կիմանա: Տվեցի շեփորս, մի երկու նոտա նվագեց, ժողովուրդը սկսեց բողոքել: Հենց այդ պահին ես սկսեցի նվագել «Ինչու է աղմկում գետը» ֆիլմի երաժշտությունը: Ժողովուրդը հենց առաջին վայրկյանից ընդունեց իմ շեփորը: Հենց նվագեցի, էլ նայող չկար` ոստիկան կա, չկա, ժողովուրդը գնաց առաջ: Բարձրացանք Բաղրամյանով, ինքս էլ մի բարձր տեղ կանգնեցի ու սկսեցի նվագել տարբեր բաներ, օրինակ՝ «Իմ սիրտը լեռներում է, «Դլե յաման» և այլն: Ահագին ժամանակ նվագեցի, բայց պատասխանը չէր գալիս: Ես էլ հիվանդ էի, գնացի գործընկերոջս տուն թեյ խմելու, մի ժամից հետ եկանք, ժողովուրդն ավելի էր շատացել: Մոտենալու ոչ մի ձև չկար: Ես էլ բարձրացա մի տեղ և հենց նվագեցի, միկրոֆոնով մեկն ասաց` շեփորին ճանապարհ տվեք: Բայց ի՞նչ ճանապարհ, տեղ չկար: Մարդիկ, ինձ ձեռքերի վրա փոխանցելով, հասցրեց կենտրոն: Էդ օրը էդպես անցավ: [b]15 հազար մարդ Ազատության հրապարակից ոտքով հասավ 6-րդ Մասիվ՝ շեփորին կանչելու:[/b] Ամբողջությամբ կարդացեք [url=http://news.am/arm/news/287067.html]այստեղ[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր