Սիրիայի ապստամբները «նոր Աֆղանստան» են խոստանում Ռուսաստանին
Սիրիայի ապստամբները «նոր Աֆղանստան» են խոստացել Մոսկվային, հաղորդում է Reuters գործակալությունը:
Վերջինի փոխանցմամբ՝ սիրիական կառավարության դեմ կռվող զինված խմբավորումները հայտարարել են, որ «Ռուսաստանը կարող է այնտեղ ուղարկվող իր զինվորներին հետ ստանալ դագաղների մեջ»:
Reuters-ը հարցում է անցկացրել Բաշար Ասադի և ԻՊ-ի դեմ կռվող ապստամբների շրջանում: Վերջիններս հայտարարել են, որ մարտի դաշտերում նոր, հզոր հակազդող ուժեր են նկատել, ինչպես նաև ռուսական զրահատեխնիկա:
«Ռուսաստանին չի հետաքրքրում հակամարտության քաղաքական լուծումը: Նա միայն ուզում է պահպանել Ասադի ռեժիմը»,-ասել է «Ազատ սիրիական բանակի» ներկայացուցիչներից մեկը: