Դուբայի ղեկավարի ավագ որդուն սպանել են Եմենում
Դուբայի ղեկավար և Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի ավագ որդին՝ 34-ամյա շեյխ Ռաշիդը չի մահացել սրտամկանի ինֆարկտից: Նրան սպանել են Եմենում: Տեղեկությունը տարածել է իրանական Fars գործակալությունը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրներին:
Գործակալությունը նշում է, որ շեյխ Ռաշիդը և ևս ԱՄԷ-ի 6 զինվորներ սպանվել են Եմենի Մարիբ նահնագում «Անսար Ալլահ» շիա շարժման կողմնակիցների արձակած ականանետից:
Սեպտեմբերի 19-ին ԱՄԷ-ի կառավարությունը հայտնեց Դուբայի ղեկավարի ավագ որդու մահվան մասին՝ նշելով, որ նա մահացել է սրտի կաթվածից: Էմիրությունների իշխանությունները այլ մանրամասներ չեն հրապարակել: