211652_close_icon
views-count1708 դիտում article-date 23:00 19-09-2015

ԼՂՀ ՊԲ-ում կայացել է երկաստիճան քառափուլ հրամանատարաշտաբային զորավարժություն

Սեպտեմբերի 15-ից 19-ը, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ, բանակի կենտրոնական ենթակայության զորամասերի հետ անց է կացվել երկաստիճան քառափուլ հրամանատարաշտաբային զորավարժություն, որին ներգրավված էին մասնակից զորամասերի հրամկազմը, շտաբները, ղեկավարման և ապահովման մարմինները, տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը: Հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ պայմանականորեն իրականացվեցին այնպիսի կարևոր գործողություններ, ինչպիսիք են իրադրության գնահատումը և ռազմական արվեստի տառին ու ոգուն համահունչ մարտական որոշումների ընդունումը, արագորեն փոփոխվող իրավիճակներում կողմնորոշումը, ենթակա անձնակազմին խնդիրների առաջադրումը, մարտի անընդհատ ղեկավարման ապահովումը, աշխատանքը տեղանքում և մանրակերտի վրա, արդյունավետ փոխգործակցության կազմակերպումը և հարակից այլ միջոցառումներ: 2015թ. բանակի պատրաստության պլանով նախատեսված հրամանատարաշտաբային զորավարժությունները փաստեցին, որ մասնակից զորամասերը և հանրապետության ռազմապաշտպանական համակարգը առհասարակ, ունակ են արագ և արդյունավետ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակին, գործել գրագետ և ներդաշնակված, ընդունել և իրագործել հաղթական արդյունքի տանող որոշումներ:

Նմանատիպ նյութեր