211652_close_icon
views-count2695 դիտում article-date 09:44 12-09-2014

Հրամանատարաշտաբային զորավարժություն «Արզնի» օդանավակայանի տարածքում. Ֆոտոռեպորտաժ և տեսանյութ

Սեպտեմբերի 8-ից ոստիկանության ստորաբաժանումների և ոստիկանության զորքերի մասնակցությամբ անցկացվում է «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման հատուկ օպերացիայում» թեմայով հրամանատարաշտաբային վարժանք: Այսօր, սեպտեմբերի 11-ին, ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այցելեց «Արզնի» օդանավակայան` անձամբ հետևելու վարժանքի ընթացքին: Վարժանքի նպատակն է` զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների փոխհամագործակցության, ծառայողների ունակությունների ու հմտությունների ամրապնդումը: Վլադիմիր Գասպարյանը ծանոթացավ վարժանքի պլանին, ստուգեց տեխնիկայի վիճակը, մասնակիցների հանդերձավորումն ու պատրաստականությունը: Վարժանքը կավարտվի սեպտեմբերի 13-ին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր