39503 դիտում
19:28 18-09-2015
Արտակարգ դեպք Երևանում. ոստիկաններն ու փրկարարները կանխել են երկվորյակ եղբայրների ինքնահրկիզման փորձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Նիկողոս Սուքիասյանի կողմից ահազանգ է ստացվել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և նա հայտնել է, որ իրեն պատկանող Արագածի փողոցի թիվ 70/3 տունը գտնվում է վթարային վիճակում, դիմել է բոլոր ծառայություններին, սակայն իրենց խնդրը լուծում չի ստանում և պահանջում է նկարահանող խումբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ն. Նիկողոսյանի երկվորյակ եղբայրը 38-ամյա Դանիել Սուքիասյանը հայտնել է, որ եղբայրը բենզինը լցրել է տան հատակին, իր վրա և պատրաստվում է ինքնահրկիզվել:
Օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՏԿԱԻՆ փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը և 1-03 շտապօգնության բրիգադը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու փրկարարները կարողացել են կանխել եղբայրների ինքնահրկիզման փորձը:
Եղբայրների ծնողները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասացին, որ իրենց տունը գտնվում է վթարային վիճակում, անձրևի ժամանակ տանիքից կաթում է, և այդ խոնավության մեջ անհնար է ապրել, իսկ հարևանի հետ էլ տարիներ շարունակ գտնվում են դատական քաշքշուկների մեջ և դա է պատճառը, որ որդիները փորձեցին դիմել այդ ծայրահեղ քայլին:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)