1698 դիտում
17:38 18-09-2015
Արցախի վարչապետը մասնակցել է Վարդաձորի ջրագծի բացման արարողությանը
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 18-ին այցելել է Ասկերանի շրջանի Վարդաձոր համայնք և մասնակցել գյուղի խմելու ջրի ներքին ցանցի շահագործման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես իր խոսքում նշել է ծրագրի ֆինանսավորող շվեյցարական «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի խորհրդի նախագահ Ժակ Մարտենը, Արցախում կազմակերպությունն աջակցում է հիմնականում ջրագծերի կառուցմանը, և Վարդաձորն այդ ծրագրում արդեն տասներորդ գյուղն է: «Մեզ հետ նոր պատվիրակներ են ժամանել Արցախ, և, հուսով ենք, որ նրանք ևս մասնակից կդառնան հետագա ծրագրերի իրականացմանը»,- ասել է բարերարը:
Իր հերթին համայնքի ղեկավար Սամվել Սառաջյանը նշել է, որ տասնամյակներ ի վեր գյուղը խմելու ջրի խնդիր է ունեցել: «Այսօր Վարդաձորում կենսական կարևորության հարց է լուծվել, և այդ առթիվ, համայնքի բնակչության անունից, ուզում եմ շնորհակալություն հայտնել ԼՂՀ կառավարությանը, «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամին, ծրագրի աջակից Ժակ Մաթոսյանին և «SPFA» կազմակերպության պատասխանատուներին»,- ասել է Ս. Սառաջյանը:
Այնուհետև, Վարդաձորի դպրոցականների մասնակցությամբ, տեղի է ունեցել մշակութային միջոցառում: Հանդիսավոր արարողությանը, վարչապետից բացի, մասնակցում էին նաև Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք և հյուրեր արտերկրից:
Նմանատիպ նյութեր
3875 դիտում
16:14 30-05-2016
Արցախի վարչապետը Իվանյանում մասնակցել է մանկապարտեզի բացման արարողությանը. լուսանկարներ
3887 դիտում
21:35 20-09-2017
Արցախի վարչապետը Նորագյուղում մասնակցել է մանկապարտեզի նորակառույց շենքի բացման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1039 դիտում
18:59 16-02-2024
Վարչապետը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը
Այս բաժնից
763 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
622 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու
739 դիտում
16:46 11-01-2025
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Մոսկվային կստիպեն բարդ ընտրություն կատարել․ Սպիտակ տուն