slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի նորանշանակ դեսպան Իգոր Նազարուկին
211652_close_icon

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի նորանշանակ դեսպան Իգոր Նազարուկին

views-count1235 դիտում article-date 18:00 17-09-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Շնորհավորելով հյուրին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական հարաբերությունները կդառնան առավել ակտիվ և արդյունավետ: Այնուհետև նախարար Սերգո Կարապետյանը հակիրճ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակը` ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին ստեղծվել են բարենպաստ նախադրյալներ ոլորտի դինամիկ աճի համար: Գյուղատնտեսության բնագավառում վերջին տարիների կարևոր ձեռքբերումների թվում նախարար Սերգո Կարապետյանը առանձնահատուկ կարևորել է Բելառուսից գյուղտեխնիկայի, մասնավորապես, տրակտորների ներկրման գործընթացը: Նախարարը նաև հավելել է, որ մատչելի պայմաններով առաջարկի դեպքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պատրաստ է ուսումնասիրել լրացուցիչ խմբաքանակի ներկրման հնարավորությունը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև բելառուսական ներդրումներով Հայաստանում տրակտորների հավաքման արտադրամասի հիմնման հարցին: Դեսպանը նաև առաջարկել է բելառուսական արտադրության կոմբայններ ներկրել Հայաստան և իրականացնել ցուցադրական շահագործում` հայ ֆերմերներին տեխնիկայի հնարավորություններին ծանոթացնելու նպատակով: Կողմերը երկուստեք ընդգծել են, որ անհրաժեշտ է առավելագույնս օգտվել Եվրասիական տնտեսական միության ընձեռած հնարավորություններին` խթանելով ապրանքաշրջանառությունը: Քննարկվել են նաև Բելառուսի ագրարային բուհերում հայ մասնագետների վերապատրաստման, գյուղմթերքի արտահանումների և սննդամթերքի անվտանգության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության սերտացման հարցերը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր