Հրաժարական է տվել Գերմանիայի՝ փախստականների հարցերով դաշնային վարչության պետը
Գերմանիայի՝ Փախստականների հարցերով դաշնային վարչության պետ Մանֆրեդ Շմիդտը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել, հաղորդում է Reuters-ը:
Այդ երկրի ՆԳՆ-ում հայտնել են, որ Շմիդտը հրաժարականի դիմում է ներկայացրել անձնական պատճառներով:
Վերջին ժամանակներում նախարարությունը մի քանի անգամ ենթարկվել է խիստ քննադատության՝ կապված ներգաղթյալների՝ ապաստան տրամադրելու վերաբերյալ հայցադիմումներին ոչ ժամանակին արձագանքելու համար:
Շմիդտը ղեկավարում էր գերատեսչությունը 2010 թվականից:


