1169 դիտում
11:01 17-09-2015
Իրանում ավարտվել են ՄԱԳԱՏԵ-ի հետ երկօրյա խորհրդակցությունները
Թեհրանում ավարտվել են ՄԱԳԱՏԵ-ի և այդ երկրի իշխանությունների միջև երկօրյա խորհրդակցությունները: Խորհրդակցությունների ընթացքում շարունակվել է իրանական միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագրի կետերի քննարկումը, որոնց շուրջ ՄԱԳԱՏԵ-ն որոշ կասկածներ ուներ:
Նշված հարցերի շուրջ պարզաբանումները սեպտեմբերի 8-ին գրավոր կերպով ՄԱԳԱՏԵ-ին է ներկայացրել իրանական կողմը:
Հաջորդ հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի վերջին: Ճանապարհային քարտեզի շրջանակում բոլոր միջոցառումները պետք է ավարտվեն մինչև հոկտեմբերի 15-ը, իսկ դեկտեմբերի 15-ին ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն կպատրաստի զեկույց, որում ամփոփված կլինեն Իրանի հետ համագործակցության արդյունքների գնահատականները: Եթե զեկույցն ապացուցի, որ Իրանը ռազմական նպատակներ չունի միջուկային գործունեության մեջ, ապա հուլիսի 14-ին Վիեննայում միջազգային վեցյակի և Իրանի միջև ստորագրված համապարփակ համաձայնագրով նախատեսված գործողությունների պլանը կսկսի կյանքի կոչվել:
Նմանատիպ նյութեր
3062 դիտում
23:15 13-01-2017
Ավարտվել է զինված ուժերի իրավաբանների երկօրյա հավաքը
1612 դիտում
14:02 30-11-2018
Ավարտվել է երևանյան երկօրյա միջազգային համաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1162 դիտում
17:07 21-01-2024
Ավարտվել են Կիլիկիա վերլուծական հարթակի երկօրյա նիստերը
Այս բաժնից
892 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
862 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
979 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար