1615 դիտում
14:02 30-11-2018
Ավարտվել է երևանյան երկօրյա միջազգային համաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 29-ին ավարտվեց Խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի 10-ամյա գործունեությանը նվիրված երկօրյա միջազգային համաժողովը:
Շուրջ 50 երկրներից ու միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած համաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան փորձի փոխանակման միջոցով ուսումնասիրել Հայաստանի մարդու իրավունքների պաշպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 10-ամյա գործունեության ձեռքբերումներն ու փորձը, ինչպես նաև քննարկել այն մարտահրավերները, որոնց բախվում են տարբեր երկրների կանխարգելման ազգային մեխանիզմները։
Երկրորդ օրվա պանելային քննարկումը նվիրված էր քրեակատարողական հիմնարկներում առողջության պահպանման իրավունքի ապահովմանը։ Համաժողովին տեսաուղերձ էր հղել Մարդու իրավունքների ազգային հաստատությունների համաշխարհային դաշինքի (GANHRI) նախագահ Բեատե Ռուդոլֆը։
Թեմայի շրջանակում իրենց երկրների փորձն են ներկայացրել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) նախագահի առաջին տեղակալը Մարզենա Քսելը, Ալբանիայի oմբուդսման Էրինդա Բալլանկան, Մարոկկոյի Թագավորության մարդու իրավունքների ազգային խորհրդի Ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանության վարչության պետ Աբդելհակ Էդդուկը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել միջազգային համաժողովի բոլոր մասնակիցներին՝ շեշտելով, որ ոլորտում խնդիրները վեր հանելու և լուծումներ գտնելու հարցում չափազանց կարևոր է միջազգային գործընկերների փորձն ու երկրին ուղղված հանձնարարականների կատարումը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
8889 դիտում
20:57 24-06-2017
«Երևանյան ամառ 2017». «Երևանյան գեղանկար»-ում ստեղծվեց «Երևանյան տարեգրություն» աբստրակտ կտավը
1279 դիտում
20:27 29-08-2024
Սեպտեմբերին առաջին անգամ կանցկացվի իր մասշտաբով եզակի «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը. ԱԳՆ
Այս բաժնից
1060 դիտում
23:39 31-01-2025
Նիկոլ Փաշինյանը մեկ բան պիտի անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը. Աշոտյան
955 դիտում
23:24 31-01-2025
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ալմաթիում մասնակցել է «Digital Almaty 2025» համաժողովին
991 դիտում
23:00 31-01-2025
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին