Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» չհաղթեց Ֆլորենցիի ֆանտաստիկ գոլի պատճառով. Տեսանյութ
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին խաղում մրցաշարի գործող գավաթակիր «Բարսելոնան» Հռոմում չկարողացավ հաղթել «Ռոմային»:
Կատալոնացիները հսկայական առավելություն ունեին, ստեղծեցին բազմաթիվ գոլային պահեր, բայց միայն մեկ անգամ նրանց հաջողվեց գոլ խփել` 21-րդ րոպեին աչքի ընկավ Սուարեսը:
Սակայն 10 րոպե անց «Ռոմայի» կիսապաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ` գրեթե 50 մետր հեռավորությունից, անհավանական հարվածով գրավեց Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը: Խաղն այդպես էլ ավարտվեց` 1:1:
Այս խմբի մյուս խաղում գերմանական «Բայերը» խոշոր հաշվով հաղթեց բելառուսական ԲԱՏԷ-ին՝ 4:1:
Չեմպիոնների լիգա, խմբային մրցաշար, 1-ին տուր, E խումբ
«Ռոմա» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 1:1
Ալեսանդրո Ֆլորենցի, 31 – Լուիս Սուարես, 21
«Բայեր» (Գերմանիա) - ԲԱՏԷ (Բելառուս)՝ 4:1
Ադմիր Մեհմեդի, 4, Հական Չալհանօղլու, 47, 75, 11մ, Չիչարիտո, 58 - Նեմանյա Միլունովիչ, 13