Բակո Սահակյանը ծանոթացել է Ասկերանի շրջանում նոր տեխնոլոգիաներով կառուցվող տեղական նշանակության ավտոճանապարհի աշխատանքներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ բնակավայր եւ ծանոթացել նրա մոտակայքում նոր տեխնոլոգիաներով կառուցվող տեղական նշանակության ավտոճանապարհի հատվածներից մեկում տարվող աշխատանքներին:
Երկրի ղեկավարը կարեւորել է տրանսպորտային ցանցի շարունակական արդիականցումը՝ նշելով դրա ռազմավարական նշանակությունը:
Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Աջափնյակ թաղամաս եւ հանդիպել բնակիչների հետ:
Արծարծվել են թաղամասում առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել շրջակա միջավայրի պահպանմանը:
Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի լուծման ուղղությամբ՝ նշելով, որ ծայրամասային թաղամասերի բարեկարգումը հանդիսանում է մայրաքաղաքի զարգացման կարեւորագույն բաղադրամասերից մեկը: Այս մասին տեղեկացանք ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:
[img]/ups/images/0800807001442467353898212.jpg[/img]