5920 դիտում
08:44 17-09-2015
«Գրանդ տոբակո»-ի Վարդանյանները Գերմանիայում բիզնես են հիմնում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Գերմանական մամուլում օրերս հրապարակում է եղել այն մասին, որ Գերմանիայի Բուխհոլց քաղաքում, որը գտնվում է Համբուրգ երկրամասում և համանուն քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա է, հայկական ինչ-որ ընկերություն պատրաստվում է ծխախոտի գործարան հիմնել: Ըստ այդ հրապարակման՝ հայկական ընկերությունը 4 մլն 300 եվրո արժողությամբ գնել է ընդհանուր 6 հեկտար մակերեսով տարածք, որի վրա առկա են նաև շենք և շինություններ, քանի որ այդտեղ ժամանակին ինչ-որ գործարաններ են եղել:
Հայկական ընկերության անունը չի հրապարակվում, նշվում է միայն, որ ներդրողը պատրաստվում է այնտեղ հիմնել եվրոպական շուկայի համար ծխախոտի արտադրություն: Այս լուրը հայկական ընկերություններից թերևս միայն մեկի՝ «Գրանդ հոլդինգի» հետ է ասոցացվում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ «խորհրդավոր» ներդրողը հենց «Գրանդ տոբակո» ընկերության սեփականատեր Վարդանյաններն են: Բայց առավել հավանական է, որ նրանք գործարքը միջնորդավորված կնքած կլինեն` ուշադրություն չգրավելու համար»:
Նմանատիպ նյութեր
3611 դիտում
10:35 28-04-2017
Առաջինը «Գազպրոմ»-ն է, երկրորդը՝ «Գրանդ տոբակո»-ն, երրորդը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1648 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1276 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»