Ուկրաինայում 7-ամյա տղան տարվա փրկարար է ճանաչվել. նա փրկել է 5-ամյա Մարիամին
Ուկրաինայի Զապորոժյեի շրջանում «Տարվա փրկարար» է ճանաչվել 2-րդ դասարանցի տղան: Նա ջրհորն ընկած իր 5-ամյա ընկերուհու ձեռքից բռնել և պահել է 15 րոպե, որ չխեղդվի `մինչ մեծերը հասել են օգնության:
Ինչպես հայտնում է տեղի ԱԻՆ մամլո ծառայությունը, ապրիլին տղան հյուրընկալել էր տատիկին և պապիկին` Մելիտոպոլից:
Մի երեկո 7-ամյա տղան ուղեկցել է 5-ամյա Մարիամ անունով ընկերուհուն տուն, սակայն աղջիկը ճանապարհին ընկել է ջրհորը:
Տղան նրա ձեռքից բռնել է մոտ 15 րոպե և օգնություն կանչել, քանի որ ինքնուրույն նա չէր կարող դուրս բերել աղջկան: Նա պատմում է, որ խոսակցությունով շեղել է աղջկա ուշադրությունը, որպեսզի նա չլացի, իսկ այդ րոպեների ընթացքում նա սառել և կապտել էր արդեն:
Տղայի ձայնը լսել է նրա պապիկը և դուրս եկել փողոց: Նա էլ օգնել է 5-ամյա աղջնակին դուրս գալ ջրհորից:
«Ես միայն մեկ բան էի ուզում` փրկել Մարիամին»,- ասել է տղան: