211652_close_icon
views-count1143 դիտում article-date 18:30 16-09-2015

Պարգեւատրում Ազգային ժողովում

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կրթության ոլորտում ներդրած մեծ ավանդի եւ բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության համար ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի դեկան Թերեզա Շահվերդյանին:  Շնորհավորելով տիկին Շահվերդյանին  եւ կարեւորելով մանկավարժի դերը հայ իրականության մեջ՝ Ազգային ժողովի նախագահը մաղթել է նրան նորանոր հաջողություններ մանկավարժական գործունեության ընթացքում:

Նմանատիպ նյութեր