904 դիտում
18:20 27-11-2014
Պարգեւատրում ՀՀ Ազգային ժողովում
Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ մշակույթի ոլորտում ունեցած մեծ ավանդի եւ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, շնորհավորելով Թովմաս Պողոսյանին, կարեւորել է հայ երգարվեստում նրա անցած ստեղծագործական ուղին, որով նա, ինչպես նշել է ԱԺ փոխնախագահը, որպես նվիրյալ, տասնամյակներ շարունակ, զարգացրել եւ ամրապնդել է հայ ազգային մշակույթը՝ ինչը, նրա բնորոշմամբ՝ ամենակարճ ուղին է դեպի համաշխարհային մշակույթ: Նա կարեւորել է ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի ջանքերը՝ պետության եւ հասարակության համար ամենավճռորոշ շրջանում հիմնադրելով «Սայաթ-Նովա» մշակութային միությունը եւ սերունդներին հասցնելով հայ ազգային-գուսանական մշակույթը: Նա շնորհակալություն է հայտնել Թովմաս Պողոսյանին՝ մշակույթի ոլորտում ներդրած մեծ ավանդի եւ հայ մշակույթի զարգացման գործում անգնահատելի վաստակի համար:
ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը շնորհակալական խոսքում մեծ պատիվ է համարել անկախ հայրենիքում ԱԺ բարձր պարգեւի արժանանալը:
Նմանատիպ նյութեր
729 դիտում
15:35 27-01-2015
Պարգեւատրում՝ Ազգային ժողովում
795 դիտում
20:04 27-03-2015
Պարգեւատրում՝ Ազգային ժողովում
1137 դիտում
18:30 16-09-2015
Պարգեւատրում Ազգային ժողովում
Այս բաժնից
496 դիտում
16:14 02-05-2024
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա