211652_close_icon
views-count18418 դիտում article-date 15:14 16-09-2015

Գյուղացիների հույսը ներկայիս մարզպետն է, մինչդեռ, ըստ նրանց, նախկին մարզպետը «ոտքի վրա» խաբել է իրենց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ այս օրերին կառավարությունը Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ հսկայական կապիտալ ճանապարհաշինարարական աշխատանքներ է կատարում Երևան-Գյումրի, Երևան-Մեղրի հայտնի՝ Հյուսիս-հարավ ճանապարհներին, շատ գյուղամիջյան ճանապարհներ և գյուղերում գտնվող կամուրջներ իսկական պատուհաս են դարձել ժողովրդի համար: Եղել են դեպքեր, երբ կամուրջների վրա տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ, ինչի հետևանքով, ցավոք, ունեցել ենք զոհեր և պատճառը եղել է արտաքին լուսավորության բացակայությունը, ճանապարհների մարդաբոյ փոսերը և արգելապատնեշների բացակայությունը: Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ իրենց գյուղի կամրջին արդեն նոր անուն են դրել՝ այն անվանելով «Մահացու կամուրջ»: Պատճառը կամրջի մարդաբոյ փոսերն ու անցքերն են, իսկ այն, ըստ գյուղացիների, վերջին անգամ վերանորոգվել է գյուղապետի կողմից՝ տարիներ առաջ: Եղել են դեպքեր, երբ ավտոմեքենա է ընկել, խոշոր եղջերավոր անասուն, մարդիկ, իսկ տեղանքին անծանոթ քաղաքացիները նույնպես փորձանքի են գալիս այնտեղ: «Տարիներ առաջ, երբ մարզպետը Արամ Հարությունյանն էր, մեզ ասում էր՝ տղամարդու խոսք եմ տալիս, կամուրջը կապիտալ վերանորոգվելու է ու էն տեսակ, որ բուլկու նման էնպես փափուկ եք անցնելու կամրջի վրայով, որ չեք էլ զգալու դար ու փոս: Մինչդեռ նախկին մարզպետը, պարզվում է, լավ օդ կրակող է: Նրա պատկերացումներով՝ բուլկու նման փափուկ ճանապարհը դարձել է սուխարիկ: Մեր հույսը ներկայիս մարզպետ Կարապետ Գուլոյանն է, քանի որ, եթե մի բան անի, նա կանի»,-ասացին գյուղացիները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր