211652_close_icon
views-count836 դիտում article-date 12:04 16-09-2015

Մայրաքաղաքի վարչական շրջանները շարունակում են միջազգային համագործակցությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ «Միջազգային կապեր» ծրագրի շրջանակներում Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը հյուրընկալել է Հայաստանում ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի փոխտնօրեն Իգոր Վլադիմիրի Կուսովին և միջմարզային իննովացիոն փոխհամագործակցության տնօրենի խորհրդական Սվետլանա Վիկտորի Զաքարյանին: Հյուրերը վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ նախ եղել են հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը հավերժացնող «Հյուսիսափայլ» բարեկամության պուրակում, ապա այցելել նաև Հյուսիսային շրջանի հետ համագործակցող հ.171 դպրոց: Այնուհետև Գ.Ստարավոյտովայի անվան հ.177 դպրոցում պատվիրակությունը մասնակցել է ռուս գրող Սերգեյ Եսենինի ծննդյան 120-ամյա տարեդարձին նվիրված հոբելյանական միջոցառմանը: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր