12320 դիտում
15:39 15-09-2015
Հայտնի է 26-ամյա ծննդկանի մահվան պատճառը
26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով դատաբժշկական փորձաքննությունը ավարտվել է։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեցին նրա հարազատները։
Ըստ փորձաքննության եզրակացության՝ նա մահացել է թոքաբորբից եւ բազմաօրգանային անբավարարությունից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 26-ին Մ. Մարգարյանը, ով գտնվում էր հղիության 35-րդ շաբաթում, ինքնազգացողության վատացում էր ունեցել և տեղափոխվել էր «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ 2 օր անց ավելի էր սրվել Մ. Մարգարյանի առողջական վիճակը և նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ 30 րոպեում կեսարյան հատում էին կատարել:
Տեղի բժիշկների մեծ ու պատասխանատու գործողության արդյունքում 2 կգ քաշով ծնված նորածին աղջկա կյանքը հաջողվել էր փրկել, իսկ ծննդկանը Կեսարյան հատումից հետո, ցավոք, մահացել էր:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ երիտասարդ կինը հաշվառված էր «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղ մինչև «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխվելը մի քանի անգամ այցելել էր և հայտնել, որ իր ինքնազգացողությունը վատ է, սակայն տեղի բժիշկները զննելու և բժշկական օգնություն ցուցաբերելու փոխարեն խորհուրդ էին տվել, թե՝ գնա տուն, հետո կգաս, և միայն մի քանի այցելություններից հետո էին երիտասարդ աղջկան ընդունել հիվանդանոցում: Իսկ ավելի ուշ մահացել էր նաև փոքրիկը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1579 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա