211652_close_icon
views-count1039 դիտում article-date 16:49 15-09-2015

Պլանային ջրանջատում Արաբկիրում և Մալաթիա-Սեբաստիայում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 17-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Ն. Դումանի, Բարբյուսի, Կալենցի, Արաբկիրի 38-րդ փողոցների, Հակոբյան փող. 3-րդ շենքի` ներառյալ կոտորակները ջրամատակարարումը: Նույն օրը` ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Արարատյան 2-րդ զանգվածի, Դուրյան, Շրջանային, Վանտյան փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: [b]«Երևան Ջուր» ՓԲԸ[/b]

Նմանատիպ նյութեր