Մահացել է հայտնի «Բուդուլայը»
Կյանքի 82-րդ տարում վախճանվել է հայտնի «Գնչուն» և «Բուդուլայի վերադարձը» ֆիլմերում «Բուդուլայի» դերը մարմնավորած ԽՍՀՄ դերասան Միխայիլ Վոլոնտիրը, հաղորդում է Interfax-ը:
Դերասանը վերջին ամիսներին գտնվում էր Բելցի հիվանդանոցում: Նրա մոտ ախտորոշվել էր օնկոլոգիական հիվանդություն և շաքարախտ, իսկ վերջին տարիներին նա գրեթե ոչինչ չէր տեսնում:
Չնայած այդ ամենին, Մ. Վոլոնտիրը մինչև 2014 թվականը աշխատել էր թատրոնում:
Նրան շնորհվել է Մոլդովայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Ժողովրդական արտիստի, Խորհրդային Միության Ժողովրդական արտիստի կոչումներ, ինչպես նաև հանդիսանում էր Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության պետական դափնեկիր:
Նրա մասին 2014 թվականին վավերագրական ֆիլմ է նկարահանվել: