Քուվեյթում մզկիթի պայթյունի գործով 7 մարդ դատապարտվել է մահապատժի
Քուվեյթի դատարանը մզկիթի պայթյունի գործով 7 հոգու դատապարտել է մահապատժի: Եւս 8 հոգի դատապարտվել է 2-15 տարվա ազատազրկման:
Դեպքը տեղի էր ունեցել շիիթական մզկիթում՝ այս տարվա հունիսին: Ուժգին պայթյունի հետեւանքով մահացել էր 27, վիրավորվել՝ 220 մարդ: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Այդ օրը իսլամիստները հարձակումներ էին կազմակերպել նաեւ Թունիսում եւ Ֆրանսիայում: