Բաքվի Շախմատի աշխարհի գավաթ. Արոնյանն ու Սարգսյանը ոչ-ոքի խաղացին. ուղիղ միացում
Բաքվի Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլում իրենց պարտիաներն ավարտեցին Հայաստանի շախմատիստները:
Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոի հետ, Գաբրիել Սարգսյանը սպիտակներով խաղաղ դաշն կնքեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
Մեր երրորդ ներկայացուցիչը՝ Հրանտ Մելքումյանը, սևերով պարտվեց կուբացի Պերես Դոմինգեսին:
Ալեքսանդր Արեշչենկո (Ուկրաինա) - Լևոն Արոնյան՝ 0,5-0,5
Գաբրիել Սարգսյան – Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0,5-0,5
Պերես Դոմինգես (Կուբա) - Հրանտ Մելքումյան՝ 1:0
Վաղը կկայանան պատասխան հանդիպումները