Բաքվի Շախմատի աշխարհի գավաթ. 2-րդ փուլ. ուղիղ միացում
Բաքվում մեկնարկում է Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլը:
Այս փուլի առաջին խաղերում մեր շախմատիստների մրցակիցները կլինեն՝
Ալեքսանդր Արեշչենկո (Ուկրաինա) - Լևոն Արոնյան
Գաբրիել Սարգսյան – Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)
Պերես Դոմինգես (Կուբա) - Հրանտ Մելքումյան
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Բոլոր պարտիաները մեկնարկում են Երևանի ժամանակով 14:00-ին:
Հավասար՝ 1:1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ արդեն արագ և անհրաժեշտության դեպքում նաև կայծակնային խաղի կանոններով՝ մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից:
Մրցանակային հիմնադրամը կազմում է 1,6 միլիոն դոլար:
Հայաստանի շախմատիստների մասնակցությամբ պարտիաների ուղիղ ընթացքին կարող եք հետևել այստեղ.