Ստանիսլավ Չերչեսով. Մի՞թե Օզբիլիզը պետք չէ «Սպարտակին» հարձակման գծում
Մոսկվայի «Դինամոյի» նախկին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը մեկնաբանել է «Սպարտակի» խաղը «Ռոստովի» հետ (1:0)՝ Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում:
«Անհասկանալի է, թե ինչու էր խաղավերջում «Սպարտակը» 7 պաշտպանով խաղում, մի՞թե առջևում նոր խաղացող մտցնելու թեկնածու չունեին:
Չեմ ուզում որևէ մեկի բոստանը քար նետել, բայց Մուրադ Յակին վստահում էր Բրիզգալովին, Կրոտովին, Դավիդովին, Մելկաձեին, իսկ մեր սպարտակցի Ալենիչևը՝ ոչ:
Օզբիլիզը՝ Հայաստանի հավաքականի խաղացողը, արդյո՞ք չի կարող խաղադաաշտ դուրս գալ և հարձակման գոտում խաղալ», ասել է Չերչեսովը:
Նշենք, որ Օզբիլիզի այս մրցաշրջանում «Սպարտակի» կազմում ընդամենը մեկ անգամ է փոխարինման դուրս եկել: