211652_close_icon
views-count1764 դիտում article-date 17:03 11-05-2015

«Թերեկը» 10 հոգով հաղթեց «Սպարտակին»՝ 4:2, Մովսիսյանը նորից աչքի չընկավ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում Գրոզնիի «Թերեկը» սեփական հարկի տակ դրամատիկ պայքարում 4:2 հաշվով հաղթեց Մոսկվայի «Սպարտակ»: Առաջին խաղակեսից հետո «Սպարտակը» հաղթում էր 1:0 հաշվով, բացի այդ, «Թերեկը» մնացել էր 10 հոգով. 39-րդ րոպեին կոպի խաղի համար խաղադաշտից հեռացվել էր տանտերերի թիմի ավագ Օլեգ Իվանովը: Սակայն երկրորդ խաղակեսում «Թերեկը» իր մեջ ուժ գտավ բեկում մտցնել խաղում: Արդեն 52-րդ րոպեին նրանք հաշվի մեջ առաջ անցան: Չորս րոպեի ընթացքում երկու անգամ աչքի ընկավ «Թերեկի» հարձակվող Մբենգուեն: «Սպարտակը»՝ իր գլխավոր ռմբարկու Պրոմեսի շնորհիվ 75-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ 2:2: Ոչ-ոքի արդյունքը ձեռնտու չէր «Սպարտակին», որը պայքարում է եվրոգավաթների ուղեգիր նվաճելու համար: Մոսկվացիները մեծ ուժերով մինչև խաղի ավարտը գրոհում էին և փորձում հաղթանակ կորզել, սակայն տեղի ունեցավ հակառակը. Նախ 90-րդ րոպեին «Թերեկի» բրազիլացի հարձակվող Այլտոնը երրորդ անգամ գրավեց «Սպարտակի» դարպասը, իսկ լրացուցիչ ժամանակում գրոզնեցիները սուր հակագրոհի արդյունքում չորրորդ գոլը խփեցին: Նորից աչքի ընկավ Այլտոնը: Այսպիսով, «Թերեկը» մեծ սխրանք կատարեց՝ պարտվելով և ունենալով մեկ խաղացող պակաս, նրանք կարողացան ի վերջո հաղթանակ կորզել կարգով ավելի բարձր համարվող «Սպարտակին»: Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» կազմում մասնակցեց հանդիպման երկրորդ խաղակեսին՝ փոխարինելով վնասվածք ստացած Դավիդովին: Սակայն հայ ֆուտբոլիստը հերթական անգամ ոչ այնքան հաջող հանդիպում անցկացրեց: Ռուսաստանի առաջնություն, 27-րդ տուր «Թերեկ» - «Սպարտակ»՝ 4:2 Մբենգուե՝ 49, 52, Աիլթոն՝ 90, 90+1 – Կրոտով՝ 27, Պրոմես՝ 75 Հեռացում՝ Օլեգ Իվանով՝ 39 («Թերեկ»)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր