2467 դիտում
14:40 21-07-2015
Ստանիսլավ Չերչեսով. Չգիտես ինչու, Մովսիսյանի վրա խաչ են քաշում. տեսանյութ
Մոսկվայի «Դինամոյի» նախկին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը տեսակետ է հայտնել «Սպարտակի» նորեկ՝ հարձակվող Զե Լուիշի մասին, որը Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրում գոլ խփեց «Ուֆային»:
Չերչեսովի կարծիքով, դեռ վաղ է Զե Լուիշին գովել: «Զե Լուիշին գիտեմ Հունգարիայից: Որոշակի հատկանիշներ ունի: Մեր պատկերացրած դպրոցը՝ այս կամ այն պատճառով նրա մոտ բացակայում է:
Այդ տղան բնազդաբար է խաղում: Բարձր է թռնում, խաղում գլխով: Շատ եմ տեսել նրա խաղը: «Ուֆայի» հետ (2:2) թիմը խաղում էր սեփական հարկի տակ, մեկ խաղացողի առավելություն ուներ, և բացի հարձակվելուց, այլ բան չես անի:
Սակայն ավելի ուժեղ թիմերի հետ խաղերում բոլորովին այլ որակներ են պետք: Մենք անընդհատ առաջ ենք ընկնում ժամանակից և այժմ, չգիտես ինչու, խաչ ենք քաշում Մովսիսյանի վրա, որը Ռուսաստանում գոլեր շատ է խփել: Նման երևույթի շատ եմ հանդիպել:
Պետք է համբերել, տեսնել, թե ինչ կլինի», ասել է Չերչեսովը «90 րոպե+» հաղորդաշարի ժամանակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1895 դիտում
12:55 14-09-2015
Ստանիսլավ Չերչեսով. Մի՞թե Օզբիլիզը պետք չէ «Սպարտակին» հարձակման գծում
4156 դիտում
19:09 05-10-2016
«Սպարտակը» «խաչ» է քաշել Մովսիսյանի վրա
Այս բաժնից
3157 դիտում
10:05 28-12-2024
Շախմատային սկանդալ․ Կարլսենը հեռացվել է ջինսե տաբատի պատճառով
2863 դիտում
09:47 28-12-2024
Globe Soccer Awards․ հայտնի են լավագույնները
5059 դիտում
21:29 27-12-2024
Կարեն Գիլոյանը հրաժեշտ է տվել նախարարության անձնակազմին. ինչ որոշում է կայացրել. armlur.am