Ստեփանակերտում ընտրությունները խաղաղ են անցել․ բնակիչները նախընտրությունը տվեցին գործող քաղաքապետին
Ստեփանակերտում երեկ` սեպտեմբերի 13-ին, կայացած քազաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Նրա հետ մրցակցում էր «Արցախի կոմունիստ» թերթի խմբագիր Արիս Գրիգորյանը:
ԿԸՀ-ից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ նախնական տեղեկություններով Սուրեն Գրիգորյանը ստացել է 10 հազար 686 ձայն, իսկ Արիս Գրիգորյանը` 3303:
37455 ընտրողներից ընտրություններին մասնկցել է 15434-ը։