211652_close_icon
views-count40881 դիտում article-date 17:15 06-08-2015

Դավիթաշեն 4-րդ թաղամասի` մոտ 4 հազար բնակիչ Երվանդ Զախարյանի եփած բորշը չի կարողանում մարսել. բնակիչները կենաց-մահու պայքար տվեցին զավթիչների դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 2 ժամից ավելի է` Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 22, 23 և հարակից բարձրահարկ շենքերի բնակիչները կենաց- մահու պայքար են տանում, որպեսզի ինչ-որ քաղաքացի շենքին հարակից տարածքը չվերածի շինհրապարակի: Կառուցապատման աշխատանքներ կատարողը տարածքն ամբողջովին երկաթյա թիթեղներով փակել է, սակայն բնակիչները ապամոնտաժեցին և հեռացրեցին երկաթե ամրաններն ու ալյումիեն թիթեղները: Հավաքվածներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ աստված չանի, եթե բարձրահարկ շենքերում տեղի ունենան արտակարգ դեպքեր, ապա հրշեջները չեն կարողանալու ազատ տեղաշարժվեն: Քիչ առաջ ահազանգով նշված բակ էին ժամանել հրշեջները` մի քանի մարտական հաշվարկով, սակայն նրանք չէին կարողանում մտնել կանչի վայր, քանի որ ճանապարհի գրեթե 80 տոկոսը փակված էր շինարարական աշխատանքներ կատարողի կողմից: Հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ նշված հատվածում շինարարության թույլտվությունը տվել է Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ով հաշվի չի առել ոչ մի մանրուք: Շինարարական աշխատանքները, որտեղ որ կատարվելու են, այնտեղով անցնում է նաև խմելու ջրի գլխավոր ջրագիծը` 1 մ տրամագծով: Այս պահին իրավիճակը մի փոքր հանդարտվել է, սակայն բնակիչները մարտական են տրամադրված, որ եթե հանկարծ ինչ-որ ծալապակասի ուղեղով անցնի տարածքը նորից գրոհել, իրենց շինտեխնիկայով, ապա իրենք թույլ չեն տալու: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` շինարարությունը կատարում է Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ճարտարապետ Գագիկ Գևորգյանը, ով ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ասած` Բրաբիոն Ռուբոյի` նկատի ունենալով Ծաղիկ Ռուբոյի` ազգականն է: [color=#CC0000]SHAMSHYAN.com-ը [/color] մի քանի անգամ փորձեց հեռախոսակապ հաստատել Ռուբեն Գևորգյանի հետ, սակայն նրա հեռախոսը իր կատարած «բարեգործական» գործերի նման անհասանելի էր: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր