2647 դիտում
23:45 13-09-2015
Արցախում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 55,9 տոկոսը
Սեպտեմբերի 13-ին Արցախում կայացած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է 52 հազար 765 ընտրող: Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ ժամը 20:00-ին, ընտրատեղամասերի դռները փակելուց հետո պարզվել է, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների 55.9 տոկոսը:
Արցախում ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն 94 հազար 241 ընտրող:
Արցախի ամբողջ տարածքում՝ 207 համայնքներում այսօր կայացել են ՏԻՄ ընտրություններ: 144 համայնքներում գրանցվել էր համայնքի ղեկավարի 240 թեկնածու, որոնցից 126-ը՝ (52,5%-ը) գործող համայնքի ղեկավարներն են: Թեկնածուների մեծ մասը` 231 մարդ (96,3 %-ը), արական սեռի ներկայացուցիչներ են:
200 համայնքներում ավագանու անդամների 1022 տեղերի (մանդատների) համար գրանցված թեկնածուների թիվը 1241 է: 200 համայնքներում ավագանու անդամների 1022 տեղերի (մանդատների) համար գրանցված թեկնածուների թիվը 1241 է:
Նմանատիպ նյութեր
2030 դիտում
22:40 17-10-2021
ՏԻՄ ընտրություններին մասնակցել են ընտրողների 33.23 տոկոսը
Այս բաժնից
865 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
841 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
955 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար