211652_close_icon
views-count2717 դիտում article-date 12:48 05-12-2021

Ժամը 11։00-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 6,15 տոկոսը․ ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Թումանյան համայնքում, պասիվը՝ Վաղարշապատն է

Ժամը 11։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 6,15 տոկոսը։

Ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող  1112396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 68 462 քաղաքացի։

Ամենաակտիվ մասնակցության ցուցանիշը՝16,07 տոկոս, գրանցվել է Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Այստեղ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող 5029 քաղաքացուց 808-ը։

Ամենապասիվը Վաղարշապատ քաղաքում է։ Այստեղ գրանցվել է մասնակցության 3,14 տոկոս։  Ընտրելու իրավունք ունեցող 43267 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 1359-ը։

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում։

Նմանատիպ նյութեր