211652_close_icon
views-count47063 դիտում article-date 14:46 13-09-2015

Ջրվեժ թաղամասի Վասպուրական ռեստորանի դիմաց հոգևորականը Lexus-ով բախվել է դատարանի նախագահին սպասարկող Hyundai Elantra-ին. Lexus -ը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Ջրվեժ թաղամասի 16-րդ փողոցում` Վասպուրական ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Hyundai Elantra մակնիշի 077 ՏՏ 01 համարանիշի և Lexus մակնիշի 19 ԼՕ 275 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Lexus-ը կողաշրջվել է և, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևաքնով զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայակն գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Լևոն Բադալյանն ու Արամ Դադոյանը, սակայն, քանի որ վթարը Կոտայքի մարզի վարչական տարածքում է տեղի ունեցել, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտ, որտեղից էլ ժամանելու են ՃՈ աշխատակիցները: [color=#EF2929]Գ. Շամշյանի տեղեկություններով` Hyundai Elantra-ն հաշվառված է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի հաշվեկշռում և սպասարկում է դատարանի նախագահին: ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում էր գտնվում նաև նշված դատարանի նախագահ Գարիկ Ավագյանը: Ըստ տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է Lexus-ի վարորդ Գրիգոր Տալյանը ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների` տեղի եկեղեցու հովիվ Տեր Կյուրեղն է, հարվածել է Hyundai-ին, որից հետո դուրս գալով կողաշրջված ավտոմեքենայից` ասել է, որ ուշանում է պատարագից;[/color] Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը և նաև տեղեկությունը Տեր Կյուրեղի վերաբերյալ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր