211652_close_icon
views-count25340 դիտում article-date 15:48 22-07-2023

Խոշոր հրդեհ Ջրվեժ գյուղի «Վասպուրական» ռեստորանի հարևանությամբ․ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից․ օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝  հուլիսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղում «Վասպուրական» ռեստորանային համալիրի մոտակա ձորում հրդեհ է բռնկվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և 1 ջրատար։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Հրշեջ-փրկարարները մի քանի ժամ շարունակ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել այն, ապա ամբողջությամբ մարել կրակը։

Պարզվել է, որ այրվել է մոտ 5000 քմ տարածքում եղած խոտն ու գոմաղբը։ 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր