Կին վարորդը գողանում է ճանապարհի հարակից առանձնատան մոտ դրված ծանրոցը. տեսանյութ
                        ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի առանձնատներից մեկի անվտանգության տեսախցիկն արձանագրել էր, թե ինչպես է Buick մակնիշի ավտոմեքենայի կին վարորդը ավտոճանապարհին արգելակում մեքենան, դուրս գալիս մեքենայից և գողանում առանձնատան մոտ դրված ծանրոցը:
Տան տերերը ահազանգել էին առաքիչներին, թե` ծանրոցը չի բերվել, սակայն նրանք նշել էին, որ ծանրոցը ժամանակին հասցրել են նշված  հասցե:
Դրանից հետո տան տերը ուսումնասիրել է տեսախցիկի արձանագրած տեսագրությունները և տեսել հետևյալը:
Նա նշել էր, որ ծանրոցում կանացի հագուստ է եղել:
Ներկայացնում ենք տեսանյութը:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


