Առաջին վարդագույն նոր iPhone-ները գնվել են մի քանի ժամվա ընթացքում
Apple-ի օնլայն խանութում iPhone 6S և iPhone 6S Plus նոր մոդելների նախնական պատվերի մեկնարկից մի քանի ժամ անց արդեն հնարավոր չի եղել գնել հեռախոսի վարդագույն տարբերակը
Այժմ Apple-ի պաշտոնական օնլայն խանութում չկան նման մոդելներ:
Ընկերության կայքում հայտարարել են, որ վարդագույն նոր iPhone-ները վաճառքում կհայտնվեն 2-3 շաբաթից:
Նշենք, որ նոր վարդագույն iPhone-ները կարող են առայժմ գնել միայն ԱՄՆ-ի , Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ավստրալիայի բնակիչները: