Twitter-ի օգտատերերը կատակում են, թե Բրիտանիայի ընդդիմությունը ղեկավարում են Թոմն ու Ջերին
Լեյբորիստական կուսակցության նախագահի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Twitter-ի օգտատերերը սկսել են կատակել՝ գրելով, թե այժմ ընդդիմադիր կուսակցությունը ղեկավարում են Թոմը և Ջերին՝ հայտնի մուլտֆիլմի հերոսները: «Թոմն ու Ջերին են: Ես վստահ եմ, որ ոչինչ չի կարող այդպես լինել», -գրել է օգտատերերից մեկը:
«Թոմն ու Ջերի՞ն: Թոմ Ուոթսոնը ընտրվել է կուսակցության փոխնախագահ՝ հավաքելով 50.7 տոկոս ձայն», գրել է մեկ այլ օգտատեր: Նշենք, որ Լեյբորիստական կուսակցության նախագահ էր ընտրվել Ջերեմի Քորբինը, իսկ փոխնախագահ Թոմ Ուոթսոնը: