Խոսեպ Գվարդիոլա. Մենք պատրաստ ենք Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպմանը
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպմանը:
«Մենք պատրաստ ենք: Մեր ձեռքի տակ 15 կամ 16 խաղացող կա: Վիդալը մարզվել է:
Չեմ կարող ասել, թե արդյոք կխաղա Ռոբեն, նա ապաքինման վերջին փուլում է, բայց նա դեռ մեր հետ չի մարզվել: Չեմ կարծում, որ նա կխաղա:
Մեր խաղում տարբերակները մեծանում են, երբ կան Կոմանը, Գյոտցեն կամ Կոստան: Կենտրոնում ազատ գոտիներ ավելի շատ են մնում», ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ «Բավարիա»-«Բորուսիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 4-ին: