«ԱԶԱՏ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՈՐՈՆՈՒՄ»՝ ոստիկանության կայքում
                        Հարգելի քաղաքացիներ, սեպտեմբերի 11-ից ոստիկանության կայքում գործում է նոր բաժին «[url=http://request.roadpolice.am/licenseplate/]ԱԶԱՏ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՈՐՈՆՈՒՄ[/url]»:
Այստեղ, առցանց հարցման եղանակով, կարող եք ստուգել ավտոմեքենայի ձեր նախընտրած համարանիշի առկայությունը և ծանոթանալ գներին:
Ընտրեք «[b]Ֆիզիկական անձ[/b]» կամ «[b]Իրավաբանական անձ[/b]» բաժինը, այնուհետև մուտքագրեք թվերն ու տառերը համապատասխան դաշտերում և սեղմեք «[b]Ստուգել առկայությունը[/b]»:
[i]ՀՀ  ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

