1544 դիտում
18:40 15-01-2019
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Սահմանադրական դատարան ներկայացված հատուկ դիրքորոշումների հայերեն և անգլերեն սեղմագրերը
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2017-2018 թվականներին Սահմանադրական դատարան ներկայացված Պաշտպանի հատուկ դիրքորոշումների հայերեն և անգլերեն սեղմագրերը:
Սահմանադրական դատարան հատուկ դիրքորոշումներ ներկայացնելու պրակտիկան ներդրվել է 2016 թվականից սկսած։
Հատուկ դիրքորոշումներում ներառվում են Պաշտպանի կողմից անհատական բողոքների քննարկման, ինչպես նաև մշտադիտարկման արդյունքում իրավունքների և ազատությունների վերաբերյալ իրականացված վերլուծությունները, կոնկրետ հարցի սահմանադրականության մասին միջազգային սկզբունքներ և չափանիշներ:
Դիրքորոշումներ ներկայացնելու շրջանակում ուսումնասիրվել են դատավարական ժամկետների միատեսակ կիրառության հարցը, վարչական դատավարության ընթացքում գանձվող պետական տուրքի, պետական տուրքից ազատելու վերաբերյալ կարգավորումները, զինծառայողների ծառայությունից կամ աշխատանքից ազատվելիս չօգտագործված բոլոր արձակուրդների համար դրամական հատուցում ստանալու խնդիրը և մի շարք այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
1963 դիտում
21:15 20-12-2019
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Սահմանադրական դատարան ներկայացված իր հատուկ դիրքորոշումների ժողովածուն
1337 դիտում
18:20 23-12-2019
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Սահմանադրական դատարան ներկայացված իր հատուկ դիրքորոշումների ժողովածուն
1584 դիտում
20:28 23-02-2022
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Սահմանադրական դատարան ներկայացված իր հատուկ դիրքորոշումների ժողովածուն
Այս բաժնից
406 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ
898 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը