211652_close_icon
views-count2553 դիտում article-date 16:46 11-09-2015

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը հացադուլ է սկսել

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան, ով ազատազրկման մեջ է գտնվում, 2-րդ օրն է՝ հացադուլ է անում: Այդ մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով Ախալայայի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառմանը: Նախկին նախարարը բողոքում է Թբիլիսիի քաղքային դատարանի դեմ, որը հերթական անգամ հետաձգել է 2011 թվականին գնդապետ Սերգո Տետրաձեի մահվան մեջ ներգրավվածություն ունենալու գործի քննությունը: Տետրաձեին կասկածում էին Ռուսաստանի համար լրտեսություն իրականացնելու մեջ: Ախալայայի խոսքով՝ ինքն այլընտրանք չունի և ստիպված է հացադուլ անել:

Նմանատիպ նյութեր