Երկրաշարժ՝ Իրանում
Ռիխտերի սանդղակով 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել այսօր Իրանի Հորմոզգան կղզում և Օրմուզի նահանգում, հաղորդում է իրանական ISNA գործակալությունը:
Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 07.08-ին:
Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: