2311 դիտում
10:21 11-09-2015
Ինքնաթիռով ուղևորափոխադրումների թիվը կտրուկ նվազել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Այս տարվա առաջին 8 ամիսների արդյունքներով, ինքնաթիռով ուղևորափոխադրումների թիվը կտրուկ նվազել է։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա 8 ամիսներին ուղևորափոխադրումների թիվը կազմել է 1 մլն 292 հազար 491 ուղևոր ( 664 հազար 452 ուղևոր մեկնել է, 628 հազ 39 ժամանել)։
Անցած 2014-ին ինքնաթիռով ուղևորափոխադրումների ընդհանուր թիվը կազմել է 1 մլն 399 հազար 820 ուղևոր։
Ուղևորների թիվը նվազել է 107 հազար 329-ով։ Այս հանգամանքը հիմնականում բացատրվում է այն փաստով, որ Հայաստանի օդանավակայաններից մեկնող ինքնաթիռների տոմսերը բավական թանկ են, ուստի մարդիկ նախընտրում են մեկնել Թիֆլիսից և այնտեղից նստել ինքնաթիռ, քանի որ այդպես տոմսի արժեքն անհամեմատ ցածր է ստացվում։
Նշենք, որ ուղևորների թվի 107 հազարով նվազելու արդյունքում Հայաստանի օդանավակայանները հիմնականում «Զվարթնոցը», կորցրել են մոտ 5 միլիոն դոլարի շրջանառություն»։
Նմանատիպ նյութեր
2429 դիտում
09:03 10-11-2015
Ինքնաթիռով ուղևորափոխադրումների ծավալները շարունակում են նվազել. «Ժողովուրդ»
1805 դիտում
08:03 06-11-2015
Տուլայի վթարից հետո ՌԴ ինքնաթիռով ուղևորափոխադրումների ծավալներն ավելացել են. «Ժողովուրդ»
3113 դիտում
09:58 05-05-2018
ՀՀ-ում այս տարվա առաջին եռամսյակում նվազել է ուղևորափոխադրումների քանակը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1063 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»