1808 դիտում
08:03 06-11-2015
Տուլայի վթարից հետո ՌԴ ինքնաթիռով ուղևորափոխադրումների ծավալներն ավելացել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ն այսօրվա համարում անդրադարձել է Տուլայի ողբերգական վթարի հետևանքներին.
ՌԴ Տուլայի տարածաշրջանում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից հետո ավտոբուսով ուղևորափոխադրման ոլորտը հայտնվել է հայ հանրության ուշադրության կենտրոնում։ Ինչպես հայտնի է, վերջին տարիներին ավտոբուսով միջպետական ուղևորափոխադրումը մեծ պահանջարկ է վայելում։ Պաշտոնական վիճակագրության տվյալներից «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ Հայաստանից հատկապես դեպի ՌԴ ավտոբուսով և ինքնաթիռով ուղևորափոխադրումների ծավալներն այսօր գրեթե հավասարվել են։
Ոչ պաշտոնական հաշվարկներով՝ խոսքը մոտ մեկ միլիոն ուղևորների մասին է։ Մոսկվայի ավտոբուսի տոմսն արժի 20-ից 30 հազար դրամ։ Այսինքն՝ միջին հաշվարկով այս շուկայի ընդհանուր շրջանառությունը կազմում է մոտ 25 միլիարդ դրամ կամ շուրջ 50 մլն դոլար։ Իսկ եթե այդ նույն ուղևորներն ինքնաթիռից օգտվեն, ապա այս դեպքում շրջանառությունը կկազմի առնվազն 200 մլն դոլար։ Հենց այդքան գումարի շրջանառություն են կորցնում ռուսական ավիաընկերությունները, որոնք իրականացնում են ինքնաթիռով ՀՀ-ՌԴ ուղևորաշրջանառությունը»։
Նմանատիպ նյութեր
1819 դիտում
13:43 09-08-2022
Ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտները թոթափում են համավարակի հասցրած վնասները. ծավալներն աճել են
2311 դիտում
10:21 11-09-2015
Ինքնաթիռով ուղևորափոխադրումների թիվը կտրուկ նվազել է. «Ժողովուրդ»
2429 դիտում
09:03 10-11-2015
Ինքնաթիռով ուղևորափոխադրումների ծավալները շարունակում են նվազել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
637 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան