211652_close_icon
views-count1886 դիտում article-date 10:01 11-09-2015

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում առաջացած հրդեհները

Սեպտեմբերի 10-11-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նորաշեն թաղամասում այրվել է 1000 քմ, Նուբարաշեն 11-րդ փողոցում` 1200 քմ, Արտաշիսյան փողոցում` 6000 քմ, Հրազդանի կիրճում՝ 25 քմ, Նորքի 5-րդ զանգվածից դեպի 8-րդ զանգված իջնող ավտոճանապարհի մոտակայքում՝ 1000 քմ, Կորեայի ձորում` 1000 քմ խոտածածկ տարածք: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այրվել է 320 քմ, Ձորաղբյուր գյուղում` 1000 քմ, Բալահովիտ գյուղի գերեզմանատանը՝ 2000 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 3000 քմ, Արարատի մարզի Սայաթ Նովա գյուղում` 7 հա, Հայանիստ, գյուղում` 3000 քմ, Վայոց ձոր մարզի Վայք քաղաքում` 2.5 հա, Արենի գյուղում` 3 հա, Վայք-Արենի ավտոճանապարհին՝ 500 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքում` 8000 քմ, Սյունիք գյուղում` 1000 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքում` 2400 քմ, Լուսաձոր-Գետահովիտ գյուղերին հարակից դաշտում` 7 հա խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: [b]ՀՀ ՏԿԱԻՆ մամլո ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր