211652_close_icon

Նեմցովն ու Սավչենկոն Սախարովի անվան մրցանակի հավակնորդներ են

views-count1222 դիտում article-date 23:16 10-09-2015
Այս տարվա եվրոպական խորհրդարանի կողմից շնորհվող Սախարովի անվան ամենամյա հեղինակավոր մրցանակի հավակնորդներից են փետրվարին սպանված ընդդիմադիր Բորիս Նեմցովը, Ռուսաստանում գերության մեջ գտնվող ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն և Սաուդյան Արաբիայում 10 տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր-ակտիվիստ Ռաիֆ Բադաուին: Այս մասին հայտնում է BBC-ն` վկայակոչելով Եվրախորհրդարանի կայքում հրապարակված պաշտոնական հաղորդագրությունը: Նշենք, որ մրցանակը շնորհվում է Եվրախորհրդարանի կողմից՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նվաճումների, ժողովրդավարության զարգացման, ինչպես նաև միջազգային օրենսդրությունը հարգելու համար:

Նմանատիպ նյութեր