49257 դիտում
20:56 13-08-2020
ԼՐԱՑՎԱԾ. «Լացս գուքա, բայց ինչ էնեմ, խնդամ գը». սիրված դերասանուհին մեր օգնության կարիքն ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սիրված ու ճանաչված դերասանուհի Նարինե Ոսկանյանը շտապ վիրահատության կարիք ունի, նրան մեր օգնությունն է անհրաժեշտ:
Հումորային դերասանուհին ամեն սերնդի համար իր անունն ունի. Պաուզա Անո, Անտուանետտա, Դոնարա։ Իր ուրույն ոճով ու կերպարներով նա 90-ականներից մինչ այսօր ուրախության տասնյակ ժամեր է պարգևել բոլորիս։
Իր հանդիսատեսի ու մտերիմների առջև միշտ սրտաբաց Նարինեի սիրտն այսօր խնդրի առաջ է կանգնել և շտապ վիրահատության կարիք ունի։ Դրա գումարն դերասանի համեստ կյանքով ապրող Ն. Ոսկանյանի համար աստղաբախշական է՝ 3 մլն դրամ։
Սիրված դերասանուհին տեսաուղերձով դիմել է մեզ՝ խնդրելով օգնել իրեն այս ծանր պահին։
[color=#EF2929]
SHAMSHYAN.com-[/color]ը [b]միանում է սիրված ու ճանաչված դերասանուհուն փրկելու, ինչու չէ, նաև՝ կյանք պարգևելու գործին և դրամական փոխանցում է կատարում ու խնդրում նաև բարեգութ մարդկանց՝ իրենք նույնպես իրենց լուման ներդնեն մեզ բոլորիս ժպիտ պարգևած դերասանուհու կյանքը փրկելու գործում:
Ու վստահ ենք՝ եթե գումարը կարճ ժամանակում հավաքվի, հայ բժիշկները կապացուցեն, որ Աստծո շնորհիվ իրենք իրենց քայլը հաջողությամբ կկատարեն:[/b]
Նարինե Ոսկանյանի հեռախոսահամարն է՝ +374 94 344 341
Հաշվեհամարներ՝
[b]INECOBANK, Narine Oskanyan
2050954721761001 AMD
2050954721761040 EURO
2050954721761020 USD
2050954721761041 RUB
SWIFT: INJSAM22[/b]
Մանրամասները՝ տեսանյութում:
[color=#CC0000]Քիչ առաջ SHAMSHYAN.com-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը կապ է հաստատել սիրված ու ճանաչված դերասանուհու հետ և վստահեցրել, որ վիրահատության ողջ գումարը տրամադրելու է, իսկ որ Ռ. Հայրապետյանի խոսքը «ցեմենտբետոն» է, նրա «հա»-ն «հա» է, «չէ»-ն՝ չէ», ապա դերասանուհու կյանքը արդեն բժիշկների ձեռքերում է:
SHAMSHYAN.com-ը շնորհակալություն է հայտնում է Ռ Հայրապետյանին, ով հերթական անգամ ապացուցեց իր մարդ տեսակը:
[/color]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
46814 դիտում
21:00 30-04-2018
Մեկուկես տարեկան Ալենը առողջական լուրջ խնդիրներ ունի. փոքրիկը մեր օգնության կարիքն ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
48772 դիտում
22:21 17-05-2018
Մեկուկես տարեկան Ալենը առողջական լուրջ խնդիրներ ունի. փոքրիկը մեր օգնության կարիքն ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1027 դիտում
23:06 23-11-2024
Այս տարի Ավանում 14․000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան
1060 դիտում
22:44 23-11-2024
Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը
1636 դիտում
22:37 23-11-2024
ԳՇ բարձրաստիճան պաշտոնյան մասնակցել է իր անունը կրող դասասենյակի բացմանը