Ճապոնիայում ջրհեղեղի հետեւանքով 90.000 մարդ է տարհանվել
                        Ճապոնիայի Իբարաքի ենթակառուցվածքում ջրհեղեղի հետեւանքով տարհանվել է  ավելի քան 90 հազար մարդ: Մեկ հոգի անհետ կորած է, 12-ը վնասվածքներ են ստացել: Փրկարարները տարհանում են տների տանիքներին գտնվող բնակիչներին: 
Դզյոսո քաղաքում Կինուգավա գետը դուրս է եկել ափերից  եւ վնասել մոտ 5 հազար տուն: Տարհանման հրահանգ է տրվել եւս  500 հազար բնակչի:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

