ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Դեյր-Զորում 40 խաղաղ բնակիչ է զոհվել
Առնվազն 40 խաղաղ բնակիչ է զոհվել Դեյր-Զորում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը` ավիահարվածների հետևանքով մահացել են հիմնականում կանայք և երեխաներ:
Տասնյակ մարդիկ վիրավորվել են: ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան հիմնականում ավիահարվածներ է հասցրել խաղաղ բնակիչների տների վրա: