Իսպանիայում օրենքով խստացվել են աբորտ անելու նախապայմանները
Իսպանիայի սենատն ընդունել է օրենքի նախագիծը, որը սահմանափակում է այն նախապայմանները, որոնց առկայության դեպքում կինը կարող է աբորտ անել:
Այսուհետեւ 16-18 տարեկան կանայք կարող են հղիությունն ընդհատել միայն ծնողների թույլտվությամբ: Այնուամենայնիվ, փաստաթուղթը չի արգելում հղիության ընդհատումն առաջին երեք ամսում:
Իսկ օրինագծի նախորդ տարբերակն ամբողջովին արգելում էր այն: